Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում այսօր Թբիլիսի է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը։
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Օլսոնը կհանդիպի վարչապետի, արտաքին գործերի նախարարի և քաղաքական սպեկտրի ներկայացուցիչների հետ։
Նաև Էրիկա Օլսոնը կմասնակցի մշակութային միջոցառմանը և կծանոթանա դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրին, որը մշակում է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական նպատակները։