Վրաստան է մտել «Indorama Corporation» քիմիական արտադրության խոշորագույն միջազգային ընկերություններից մեկը
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Վրաստան է մտել «Indorama Corporation» քիմիական արտադրության խոշորագույն միջազգային ընկերություններից մեկը։
Ինչպես նշվում է նախարարության տարածած տեղեկատվության մեջ, սինգապուրյան ընկերությունը տարիներ շարունակ ուսումնասիրում է Վրաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները, որում ակտիվորեն ներգրավված է եղել «Make in Georgia» գործակալության ներդրումային թիմը։
«Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Make in Georgia» գործակալության ակտիվ ներգրավմամբ, քիմիական արտադրության միջազգային խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Indorama Corporation»-ը, մուտք է գործել Վրաստան։
Սինգապուրյան ընկերությունը, որն աշխարհի 38 երկրներում ունի ավելի քան 160 ձեռնարկություն և աշխատանքով է ապահովում ավելի քան 45 հազար մարդու, ձեռք է բերել Ռուսթավիի ազոտական պարարտանյութերի ձեռնարկությունը։
Սինգապուրյան ընկերությունը տարիներ շարունակ ուսումնասիրում է Վրաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները, որում ակտիվորեն ներգրավված է եղել «Make in Georgia» գործակալության ներդրումային թիմը»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Make in Georgia» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելիի խոսքով՝ սինգապուրյան խոշորագույն կորպորացիայի ներդրմամբ Վրաստանի ներդրումային ներուժը ցուցադրվել է ևս մեկ լայնածավալ նախագծով։ Նրա խոսքով, վրացական շուկա ներմուծելով համաշխարհային մասշտաբով քիմիական արտադրության առաջատարներից մեկին, գործակալությունը գերազանցել է ռազմավարության մեջ նախանշված բոլոր ցուցանիշները։