Վրաստան է այցելել Մոնտենեգրոյի վարչապետը
Վրաստան է այցելել Մոնտենեգրոյի վարչապետը

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչն այցելել է Վրաստան։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Չեռնոգորիայի վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։

Դրիտան Աբազովիչը պատվիրակության հետ այցելել է երկիր։ Վաղը պաշտոնապես կբացվի «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը»։