Վրաստան-Չեխիա հանդիպման տոմսերը հասանելի կլինեն միայն առցանց կվաճառվեն #1TVSPORT
Սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում կկայանա Վրաստան-Չեխիա հանդիպումը , իսկ տոմսերը վաճառվելու են միայն առցանց, հաղորդում է «Խաչակիրների» պաշտոնական կայքը։
«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում Վրաստանի ազգային հավաքականը կհանդիպի Չեխիայի ընտրանուն։ Խաղի տոմսերը վաճառվելու են միայն առցանց tkt.ge կայքում:
Վրաստան-Չեխիա խաղի տոմսի արժեքը կկազմի 10, 30 և 50 լարի։ Յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել առավելագույնը երկու տոմս՝ հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 15-ին, ժամը 12:00-ին»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս խաղով Վրաստանի հավաքականը կսկսի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B1 խմբի խաղերը, որտեղ մեր մրցակիցները, բացի Չեխիայից, կլինեն Ալբանիայի և Ուկրաինայի հավաքականները։