Վրաստան արտասահմանյան զբոսաշրջությունից ստացված եկամուտը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2,571 մլրդ. ԱՄՆ դոլար
Վրաստան արտասահմանյան զբոսաշրջությունից ստացված եկամուտը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2,571 մլրդ. ԱՄՆ դոլար

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստան արտասահմանյան զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 2,571 մլրդ. ԱՄՆ դոլար, ինչը 438 մլն. դոլարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Վրաստանում զբոսաշրջությամբ ստացված տնտեսական եկամուտի մասին լրատվությունը տարածել է զբոսաշրջության ազգային վարչությունը:

Գերատեսչության տվյալներով, 2018 թվականի առաջին-երկրորդ կվարտալի տվյալներով, եկամուտը գրանցվել է 1,361 մլրդ. դոլար, ինչը 28,9 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

2017 թվականի ընդհանուր տվյալներով, արտասահմանյան զբոսաշրջությունից եկամուտը կազմել է 2,7 մլրդ. ԱՄՆ դոլար (աճը 28,1 տոկոս), ինչը 594 մլն. դոլարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Բացի այդ, զբոսաշրջության ազգային վարչության լրատվությամբ, 2011 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 955 մլն. ԱՄՆ դոլար, համապատասխանաբար 2017 թվականի համար աճը 183 տոկոս է:

2012 թվականից զբոսաշրջությունից ստացված եկամուտի վիճակագրությունը հետևյալն է՝ 2012 թ. – 1,4 մլրդ. ԱՄՆ դոլար; 2013 թ. – 1,7 մլրդ. ԱՄՆ դոլար; 2014 թ. – 1,8 մլրդ. ԱՄՆ դոլար; 2015 թ.– 1,9 մլրդ. ԱՄՆ դոլար; 2016 թ. – 2,1 մլրդ. ԱՄՆ դոլար; 2017 թ. – 2,7 մլրդ. ԱՄՆ դոլար: