Վրաստան-Ալբանիա խաղի բաց ցուցադրության պատճառով Հանրապետության հրապարակում երթեւեկությունը կսահմանափակվի, իսկ հասարակական տրանսպորտի մի մասը կաշխատի մինչև ուշ ժամ
Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպմամբ Առաջին Հանրապետության հրապարակում վրացի երկրպագուների համար մեծ էկրան կտեղադրվի, որտեղ կցուցադրվի Վրաստան-Ալբանիա ֆուտբոլային հանդիպումը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված միջոցառման պատճառով նշված հատվածում արգելվելու է երթեւեկությունը։ Սահմանափակումը գործելու է հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսթավելու պողոտայի և Առաջին Հանրապետության հրապարակի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակի և Մերաբ Կոստավայի խաչմերուկը։ «Ռուսթավելի պողոտայից Կոստավայի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները, ձիթենու մոտ շրջվելուց հետո, կրկին կկարողանան շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, ինչպես նաև կշարժվեն Միխեիլ Ջավախիշվիլի և Մերաբ Կոստավա փողոցների ուղղությամբ։ Ջավախիշվիլի փողոցից շարժվող մեքենաները կշարժվեն Թբիլիսիի պետական համերգասրահի ուղղությամբ, իսկ Կոստավա փողոցից՝ Ռուսթավելի պողոտայի և Ազատության հրապարակի ուղղությամբ, իսկ ձիթենու մոտով շրջվելուց հետո կմիանան Կոստավայի փողոցին։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա N359 ավտոբուսը Վակեի ուղղությամբ շարժվելիս Ջավախիշվիլի փողոցից կշարժվի Կոստավա փողոց, այնուհետ կշարժվի սահմանված չվացուցակով. N457 միկրոավտոբուսը, շարժվելով Բեսիկի փողոցի ուղղությամբ, Ջավախիշվիլի փողոցից կշարժվի դեպի Ռևազ Թաբուկաշվիլի փողոց, Ռևազ Լաղիձեի փողոցով կմիանա Ռուսթավելի պողոտային, ապա կշարունակի սահմանված չվացուցակը։ Բացի այդ, հանդիպման ավարտից հետո քաղաքապետարանի որոշ ավտոբուսներ երկար ժամանակով կսպասարկեն Առաջին Հանրապետության հրապարակում հավաքված երկրպագուներին։ Մասնավորապես՝ N301, N306, N308, N309, N310, N314, N326, N331, N337, N342, N345, N352, N358, N359, N364, N388, N391 և N3010 ավտոբուսները։ Թբիլիսիի մետրոն նույնպես կաշխատի մինչև ուշ ժամ։ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։