Վրացիները Փարիզի Օլիմպիական խաղերում. Գենո Պետրիաշվիլին կպայքարի օլիմպիական ոսկե մեդալի համար #1TVSPORT
2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ազատ ոճի վրացի չորս ըմբիշներ կմրցեն։ 125 կգ քաշային կարգում մեր հավաքականի պատիվը կպաշտպանի ամենատիտղոսակիր ու փորձառու ըմբիշը՝ Գենո Պետրիաշվիլին։
Պետրիաշվիլին 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, իսկ 2021 թվականին Տոկիոյում դարձել է փոխչեմպիոն։ Գենոն աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
Նշենք, որ Գենո Պետրիաշվիլին Փարիզի ազատ ոճի ըմբիշների ծանր քաշային կարգում (125 կգ) երկրորդն է, և նա չի կարողանա հանդիպել իր հիմնական մրցակիցների՝ Ամիր Զարեի և Թահա Ակգուլի հետ, իրանցի փահլեվանն առաջին համարն է, իսկ թուրք շարզիկը՝ չորրորդը։
Հիշեցնենք, որ Փարիզ 2024 Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին, իսկ ըմբշամարտի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 5-11-ը։ Պետրիաշվիլին մրցույթին կմասնակցի օգոստոսի 9-ին։