Վրացի ուսանողներն անվճար կսովորեն Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյեի ամերիկյան համալսարանում
Վրացի ուսանողներն անվճար կսովորեն Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյեի ամերիկյան համալսարանում

Վրացի ուսանողներն անվճար կսովորեն Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյեի ամերիկյան համալսարանում,- հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանի նախագահի՝ Հյուսիսային Մակեդոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, երկու երկրների նախագահների աջակցությամբ, Սկոպյեում Վրաստանի պատվավոր հյուպատոս, պրոֆեսոր Մարկո Անդոնովի նախաձեռնությամբ որոշում է կայացվել՝ վրացի ուսանողների համար «նախագահական կրթաթոշակ» սահմանելու վերաբերյալ։

Սկոպյեի ամերիկյան համալսարանում` «University American College Skopje»-ում վրացի ուսանողների դիմումները կընդունվեն երկու մագիստրոսական ծրագրերի համար` միջազգային հարաբերություններ և բիզնեսի կառավարում: Կրթաթոշակն ամբողջությամբ ներառում է ուսման վարձը և բնակեցումը:

Թողնել մեկնաբանություն