Վրացի սուսերամարտիկները Աշխարհի գավաթի թիմային պայքարում հաղթեցին Հարավային Կորեային #1TVSPORT
Վրացի սուսերամարտիկները Աշխարհի գավաթի թիմային պայքարում հաղթեցին Հարավային Կորեային #1TVSPORT

Մադրիդում ընթացող T16 աշխարհի գավաթի խաղարկությունում վրացի սուսերամարտիկները 45-43 հաշվով հաղթեցին Օլիմպիական խաղերի և աշխարհի գործող չեմպիոն, FIE վարկանիշի առաջին թիմին Հարավային Կորեայի հավաքականին և դուրս եկան 1/16-րդ եզրափակիչ։

Վրաստանի հավաքականի կազմը՝ Սանդրո Բազաձե, Բեկա Բազաձե, Վախթանգ Արչվաձե, Գոգա Կակաուրիձե։

Վերջին հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն 11-3 հաշվով հաղթեց վարկանիշի նախկին առաջատար Սանգուկ Օսին։

Հիշեցնենք, որ Սանդրո Բազաձեն երեկ դարձել է սուսերամարտի Մադրիդի աշխարհի գավաթի հաղթող։ Նա մրցաշարում համոզիչ կերպով հաղթեց բոլոր մրցակիցներին։ Կիսաեզրափակիչում Սանդրոն 15:11 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Պիանֆետին, իսկ եզրափակչում 15:6 հաշվով հաղթեց իտալացի Ռիկարդո Նուչիոյին։

Սանդրո Բազաձեն 2022 թվականի Մադրիդի աշխարհի առաջնությունից հետո 11-րդ անընդմեջ մրցաշարը եզրափակում է լավագույն եռյակը։