Վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն կպարգևատրվի Պատվո շքանշանով
Վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն կպարգևատրվի Պատվո շքանշանով

Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի համատեղ որոշմամբ, վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն կպարգևատրվի Պատվո շքանշանով՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար։

Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմը։

Վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն իր կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նա Թբիլիսիում ընթացող սուսերամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց եզրափակչում հաղթել է ֆրանսիացի Ժան-Ֆիլիպ Պատրիսին։