Վրացի փրկարարները վերապատրաստվել են ֆրանսիացի հրահանգիչների կողմից՝ լեռնային փրկարարական ոլորտում
Վրացի փրկարարները վերապատրաստվել են ֆրանսիացի հրահանգիչների կողմից՝ լեռնային փրկարարական ոլորտում

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի փրկարարները Գուդաուրիում լեռնային փրկարարական վերապատրաստում են անցել։

Դասընթացն իրականացվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ և Շամոնի լեռնագնացության ազգային կենտրոնի փորձագետների օգնությամբ։

Հրշեջ-փրկարարական ուժերի վարչության հատուկ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի 15 փրկարարներ մեկշաբաթյա պարապմունքի շրջանակներում անցել են տեսական և գործնական պարապմունք։ Դասընթացի հիմնական նպատակն էր կատարելագործել և բարելավել փրկարարական աշխատանքները: Դասընթացից հետո մասնակիցներին տրվեցին համապատասխան վկայականներ։

Տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։