Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները Թուրքիայի Ադիաման քաղաքում լիկվիդացիոն փրկարարական գործողության ընթացքում փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ կենդանի մարդու։ Փրկարարական գործողությունը տևել է 20 ժամ։ Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը, կինը կոնտաքտային է եղել, նրան տեղափոխել են մոտակա բուժհաստատություն։
Վրացի փրկարարները փրկարարական աշխատանքների շրջանակում փլատակների տակից դուրս են բերել երկրորդ անձին։
Թուրքիայում փրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 վրացի փրկարար։ Փրկարարների խումբը համալրված է երկրաշարժի հետևանքների լիկվիդացման և փրկարարական միջոցառումների իրականացման ուղղությամբ վերապատրաստված հրշեջ-փրկարարներով, կինոլոգներով և փրկարար շներով։
Թուրքիայում, աղետի գոտում, որտեղ շարունակվում են փրկարարական և մաքրման աշխատանքները, գտնվում է Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը, Ադիաման նահանգում աշխատում են Նոդար Չաչուան, Գիորգի Կիկվաձեն, Իրակլի Գեդենիձեն և Պաատա Գոցաձեն։