Վրացի նավապետի հրամանատարությամբ նավաստիները Միջերկրական ծովում փրկել են 34 մարդու
Ծովային տրանսպորտի գործակալության տվյալներով՝ վրացի կապիտան Վաժա Ջանգվելաձեի հրամանատարությամբ նավաստիները Միջերկրական ծովում փրկել են 34 մարդու։
«Հունվարի 20-ին Միջերկրական ծովում գիշերային ժամերին Լիդեր Հալիլին կապվել է Կրետե կղզու փրկարար ծառայությունից և հայտնել իրենց մոտ գտնվող միգրանտների նավի մասին, որտեղ մոտ քսանհինգ մարդ է եղել, և նրանք խնդրում էին օգնություն։
Վրացի կապիտան Վաժա Ջանգվելաձեի հրամանատարությամբ անմիջապես սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք տևել են 3 ժամ (20:00-23:00): Անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և ջանքերի շնորհիվ 34 մարդ փրկվել է մահից։
Նշենք, որ անձնակազմի 14 անդամներից երեքը վրացի նավաստիներ են՝ կապիտան Վաժա Ջանգվելաձեն, ավագ օգնական Ռոդամ Փուտկարաձեն և երկրորդ ինժեներ Ջիվան Գուրգենիձեն»,- ասվում է Ծովային տրանսպորտի գործակալության տարածած տեղեկատվության մեջ։