Վրացի հայտնի բժիշկներ Լևան Ռատիանիին և Ալեքսանդր Գոգինավային շնորհվել է Փոթիի պատվավոր քաղաքացիների կոչում
Փոթիի պատվավոր քաղաքացիների կոչման են արժանացել վրացի հայտնի բժիշկներ Լեւան Ռատիանին և Ալեքսանդր Գոգինավան: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի ժամանակ մատուցված անձնուրաց ծառայության համար նրանք պարգևատրվել են Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիայի հրամանով:
Անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետ, ԹՊԲՀ առաջին համալսարանական կլինիկայի գլխավոր տնօրեն Լեւան Ռատիանին ավարտել է Փոթիի Նիկո Նիկոլաձեի երկրորդ գիմնազիան: Ալեքսանդր Գոգինավան՝ ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գիտագործնական կենտրոնի ինֆեկցիոնիստ, ծնվել է 1988 թվականին Փոթիում՝ հայտնի բժշկի ընտանիքում: Ավարտել է Փոթիի Թեոփանե Դավիթաիայի անվան առաջին հանրային դպրոցը:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց առցանց, որին մասնակցում էին քաղաքի քաղաքապետ Գոչա Կուրդղելիան, քաղաքային խորհրդի նախագահ Բեկքա Վաճարաձեն, փոխքաղաքապետերը և պատվավոր քաղաքացիներ:
Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիան շնորհակալություն հայտնեց բժիշկներին վիրուսի դեմ պայքարում ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար:
«Մեր պետությունը կանգնած է նման տաղանդավոր ու աշխատասեր մարդկանց ուսերին: Այս համաճարակային իրավիճակում մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը ապահով ձեռքերում են: Մենք հպարտ ենք, շնորհավոր Ամանոր, մաղթում ենք ձեզ համար ամենակարևորը՝ 2021 թվականին այս անբուժելի վիրուսի պարտությունը», – ասաց քաղաքի ղեկավար Գոչա Կուրդղելիան: