Վրացի «Հալկը» կրկին հեշտությամբ հաղթեց Կանադացի լեգենդար չեմպիոնին #1TVSPORT
Ժամանակակից բազկամարտի լեգենդար չեմպիոնները 2-րդ անգամ դիմակայեցին միմյանց: «Արևելք ընդդեմ Արևմուտք» հեղինակավոր միջոցառմանը, որն անցկացվում էր Ստամբուլում, իհարկե, գերծանր քաշայինները առանձնահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում։
Վրացի «Հալկը», Լևան Սագինաշվիլին կարիերայում երկրորդ անգամ հանդիպեց Կանադացի չեմպիոն Դևոն Լարատին և կրկին հեշտությամբ հաղթեց նրան՝ 4:0։
Սագինաշվիլին Լարատի ձեռքը դրեց չորս անգամ, իսկ կանադացին միայն առաջին մենամարտում կարողացավ որոշակի դիմադրություն ցույց տալ:
Հիշեցնենք, որ վրացի անպարտելի բազկամարտիկը վնասվածքի պատճառով մեկ տարի չէր կարողացել պայքարի մեջ մտնել։ Սակայն Լևան Սագինաշվիլին երկար ընդմիջումից հետո հաղթական վերադարձավ և չեմպիոնական գոտին խլեց Դևոն Լարատից։
«Արևելք-Արևմուտք» մրցաշարն անցավ վրացի ըմբիշների լիակատար գերակայությամբ: Լևան Սագինաշվիլիից բացի չեմպիոններ դարձան՝ Իրակլի Զիրաքիշվիլին և Դավիթ Սամուշիան: