Վրացի և իսպանացի իրավապահները Վալենսիա քաղաքում վրացական կազմակերպված հանցավոր խմբի անդամների են ձերբակալել

16:30, 04.08.2026

Վրացի և իսպանացի իրավապահները, Վալենսիա քաղաքում ինտենսիվ ռեժիմով իրականացված քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների՝ Վրաստանի երեք քաղաքացու, իսկ չորրորդ անդամին ձերբակալելու նպատակով ոստիկանական միջոցառումներն ակտիվորեն շարունակվում են։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նշված հատուկ գործողությանը իսպանացի գործընկերների հետ միասին մասնակցել է Վրաստանի ոստիկանության ատաշեն։

«Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության, փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի անդամակցության համար։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Իսպանիայի տարածքում համակարգված կերպով կողոպտել են բնակելի տներ։ Նախապես մշակված պլանի համաձայն՝ նրանք ընտրել են այնպիսի տներ, որտեղ տանտերերը բացակայել են, հատուկ գործիքների կիրառմամբ ապօրինի մուտք են գործել և տիրացել թանկարժեք իրերի ու դրամական միջոցների։

Իրավապահների կողմից ձերբակալվածների անձնական, ավտոմեքենաների և ժամանակավոր բնակության վայրերի խուզարկության արդյունքում առգրավվել են գողացված իրեր, խոշոր չափի գումար և հանցագործությունը կատարելու համար անհրաժեշտ հատուկ գործիքներ։

Ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան իրավական միջոցառումներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարի նպատակով, Եվրոպայի երկրներ ուղարկված ոստիկանական ատաշեների միջոցով ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրամիության անդամ երկրների իրավապահ մարմինների, Ինտերպոլի և Եվրոպոլի հետ», – նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ