Վրացի երկրպագուները սուբսիդավորվող չարտերային չվերթով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մեկնել են Քյոլն
219 վրացի երկրպագուներից բաղկացած խումբը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կառավարության կողմից կազմակերպված հատուկ չարտերային չվերթով մեկնել է Քյոլն։ Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ երկրպագուները, ովքեր գնել են ինքնաթիռի տոմսերը սուբսիդավորված գնով, կաջակցեն Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հունիսի 30-ին կայանալիք Իսպանիայի դեմ խաղում։
Այսօր և վաղը կիրականացվի ևս երկու չարտերային չվերթ։ Սուբսիդավորվող տոմսերով վրացի համակիրները Քյոլնից հայրենիք կվերադառնան հուլիսի 1-2-ը։
Սուբսիդավորվող, միակողմանի ավիատոմսի արժեքն է 195 եվրո, հետևաբար՝ երկկողմանի ավիատոմսի արժեքը՝ 390 եվրո։
Չարտերային թռիչքներն իրականացնում են Georgian Airways և Georgian Wings ավիաընկերությունները։
Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ֆուտբոլային հանդիպման տոմսեր, կարող են օգտվել սուբսիդավորվող ավիատոմսից։