Վրացի ձյուդոիստները մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պարտվեցին Թուրքիայի հավաքականին և կպայքարեն բրոնզե մեդալների համար #1TVSPORT
Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում այսօր թիմային մրցում է անցկացվում ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում։
Քառորդ եզրափակիչում Ուկրաինայի հավաքականին հաղթելուց հետո Վրաստանի հավաքականը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվեց Թուրքիային և եզրափակիչ բլոկում կպայքարի բրոնզե մեդալների համար։ Մեր հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը։