Վրացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համատեղ հանդիպում են անցկացրել
Առաջին համալսարանական կլինիկայում անցկացվե է բժիշկների ընդլայնված հանդիպում:
Հանդիպումից հետո վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի պետ Թենգիզ Ցերցվաձեն նշել է, որ հանդիպումը նախաձեռնել է Համալսարանական կլինիկան և առաջին փորձն էր համախմբել այն բժիշկներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Սա շատ ժամանակին և կարևոր հանդիպում էր: Քննարկեցինք նախնական արդյունքները, հիվանդության ընթացքի առանձնահատկությունները, վրացական առաջին փորձը, հաջողված քայլերը և մարտահրավերները: Հուսով եմ, որ այս հանդիպումից հետո ավելացավ յուրաքանչյուր մասնակցի գիտելիքը ու փորձը, որոնք հաջողությամբ կօգտագործվեն ընթացհի հետագա կառավարման հարցում», – ասաց Թենգիզ Ցերցվաձեն: