Վրացի անվասայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
Վրացի անվասայլակով սուսերամարտիկ Նինո Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել Հունգարիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։
Սուսերամարտի կիսաեզրափակիչում նա 15:11 հաշվով հաղթեց հունգարուհի Եվա Հայմասին, իսկ եզրափակիչում 15:14 հաշվով հաղթեց ուկրաինուհի Եվգենյա Բրեուսին և մրցաշարում Վրաստանի հավաքականին բերեց առաջին բարձրագույն կարգի մեդալը:
Վրաստանի սուսերամարտի կանանց հավաքականը շարունակում է մրցելույթները Հունգարիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում։
Վաղը՝ նոյեմբերի 19-ին, Իրմա Խեցուրիանին, Նինա Թիբիլաշվիլին և Գվանցա Զադիշվիլին կփորձեն բարձրակարգ մեդալներ նվաճել։