Վրացական թիմերի համար եվրոսեզոնն ավարտված է - «Դինամոն» խայտառակ պարտություն է կրել Ֆարերների չեմպիոնից
Եվրոպա լիգայում, վրացական թիմերի մասնակցությամբ խաղարկության որակավորման երրորդ փուլի հանդիպումներն ավարտվել են, վրացական երկու թիմերն էլ դուրս են մնացել մրցաշարից:
Թբիլիսիի «Լոկոմոտիվը» «Նուեվո Էստադիո Լոս Կարմենես» մարզադաշտում հյուրընկալվել է իսպանական Գրանադային և ցուցադրել է մեծ դիմադրություն: Առաջին խաղակեսն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսը վատ սկսվեց «Լոկոմոտիվի» համար: 48-րդ րոպեին Վենեսուելայի հավաքականի հարձակվող, Դարվին Մաչիսը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը 1:0: 59-րդ րոպեին Գիորգի Գաբաձեն ստացավ երկրորդ դեղին քարտը, և Լոկոմոտիվը մնաց 10 հոգով: 90+ 1 րոպեին իսպանացիները երկրորդ անգամ գրավեցին «Լոկոմոտիվի» դարպասը և հաշիվը դարձրին 2:0: Այսպիսով «Գրանադան» փլեյ-օֆֆում է:
Երկրորդ վրացական թիմը, «Դինամո Թբիլիսին» հյուրընկալվել է Ֆարերյան կղզիներ և մրցել այդ երկրի չեմպիոն «Կլաքսիկ»-ի հետ, որը վրացական ֆուտբոլային իմիջին հասցրեց լուրջ հարված: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:0 էր: 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դենի Պավլովիչը: 58-րդ րոպեին Պատրիկ Յոհանսենը խփեց երկրորդ գնդակը, որից հետո «Դինամոն» ամբողջովին ցրվեց: 60-րդ րոպեին Պալ Կլետսկապը երրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը: Դինամոյականները տարբերությունը նվազեցրեցին 71-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Վիտոր Պերնամբուկոն: Սակայն 69-րդ և 73-րդ րոպեներին Կլեցկապը խփեց ևս երկու գնդակ և դարձավ հեթ-տրիկի հեղինակ, 85-րդ րոպեին Ջոն Յոհանսենը վեցերորդ անգամ գրավեց Դինամոյի դարպասը և գրանցեց վերջնական հաշիվը՝ 6:1: Հատկանշական է, որ առաջին անգամ պատմությունում վրացական թիմը պարտություն կրեց ֆարերացիներից: