Վրացական ռեգբին երբեք չի եղել որևէ մեկի ստրուկը, նա միշտ ունեցել է իր արժանապատվությունը. Իրակլի Աբուսերիձե
Վրացական ռեգբին երբեք չի եղել որևէ մեկի ստրուկը, նա միշտ ունեցել է իր արժանապատվությունը. Իրակլի Աբուսերիձե

Վրաստանի ռեգբիի միությունում անց են կացվում նախագահական ընտրություններ: Մինչ ընտրությունները իր կարծիքն է հայտնել, Իրակլի Աբուսերիձեն, ով նախագահ էր ընտրվել դեկտեմբերի 30-ին կայացած ընտրությունների ժամանակ, բայց հանրային ռեեստրը նրան չի գրանցել:

«Շարքային քաղաքացին, որը կապված չէ ռեգբիի աշխարհի հետ, իրավունք չունի արտահայտելու իր կամքը վրացական ռեգբիի ապագայի կապակցությամբ: Նա չի կարող շարունակել աշխատել, քանի որ վրացական ռեգբին ոչ մեկի ստրուկը չի եղել: Նա միշտ ունեցել է իր արժանապատվությունը և արժանապատվորեն ներկայացրել է Վրաստանի անունը», – Վրաստանի առաջին ալիքին ասել է Իրակլի Աբուսերիձեն: