Վրացական փխալին կարող է սուպեր սնունդ լինել վեգանների համար ամբողջ աշխարհում. BBC
Վրացական բազմապիսի փխալի նախուտեստ – այս վերնագրով «BBC»-ն իր առցանց էջում ընթերցողին է ներկայացնում վրացական խոհանոցը։
Հոդվածի հեղինակ Սառա Ֆրիմանը Վրաստանում ճանապարհորդել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Զբոսաշրջության ազգային վարչակազմի կողմից կազմակերպմամբ և ծանոթացել երկրի զբոսաշրջային ուղղությանը, մշակույթին ու խոհանոցին։
«Վրացական փխալին կարող է սուպեր սնունդ լինել վեգանների համար ամբողջ աշխարհում»,- գրել է BBC-ի լրագրողը։
«Ես իմ զգացմունքներն արտահայտում եմ գույներով,- ինձ պատմում է խոհարար Դավիթ Նարիմանիշվիլին, երբ պատառաքաղը դիպչում է իդեալական ձևի սաթ, կանաչ և մանուշակագույն նախուտեստին: Բաղադրիչները՝ սկսած նիախուրի տերևներից, վերջացրած մաղադանոսով, փխալին դարձնում են հիանալի ուտեստ։ Փխալին առաջին հերթին սեղանի սյունն է և արտահայտում է վրացիների անսահման հյուրընկալությունը»,- գրել է Սառա Ֆրիմանը։
Հոդվածում նկարագրված են վրացական ուտեստներ, Թբիլիսիի և Քութայիսիի շուկաներ, ինչպես նաև սննդի կետեր, որտեղ կարելի է համտեսել բուսական ուտեստներ։
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։