Վրացական օդանավակայանների միությունը նշանակում է լրացուցիչ չվերթներ դեպի Ամբրոլաուրի
«Gemo-Fest 2022»-ի հետ կապված՝ վրացական օդանավակայանների միությունը նշանակում է երկու լրացուցիչ չվերթ։
Օդանավակայանների միության տեղեկատվության համաձայն, օգոստոսի 25-ին ժամը 16:00-ին կիրականացվի լրացուցիչ չվերթ Նատախտարի-Ամբրոլաուրի ուղղությամբ, բացի օգոստոսի 28-ի կանոնավոր չվերթից՝ լրացուցիչ չվերթ Ամբրոլաուրից Նատախտարի կիրականացվի ժամը 14:10-ին։
«Gemo – Fest 2022»-ը կազմակերպվում է Զբոսաշրջության ազգային վարչության կողմից և կանցկացվի Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) աջակցությամբ՝ օգոստոսի 26-27-ը, Ամբրոլաուրիի կենտրոնական զբոսայգում։ «Gemo Fest»-ի նպատակն է խթանել տեղական խոհանոցը և զարգացնել զբոսաշրջային նոր ծառայություններ գաստրոնոմիական ուղղությամբ։ Համեղ ուտել-խմելու փառատոնն այս տարի Ամբրոլաուրիում կանցկացվի առաջին անգամ։ 2022 թվականից հետո այն կունենա ամենամյա փառատոնի տեսք։
«Ճամփորդե՛ք Ռաճայում՝ Ամբրոլաուրի օդանավակայանից և բացահայտե՛ք ավանդական ռաճայական խոհանոցի նոր համերը»,- ասվում է հայտարարության մեջ։