Վրացական «Նա» անիմացիոն ֆիլմը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անիմացիայի ֆորումի հաղթող
Վրացական «Նա» անիմացիոն ֆիլմը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անիմացիոն ֆորումի հաղթող: Անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է Նաթիա Նիկլաշվիլին:
Ֆիլմի պրոդյուսերը Վլադիմիր Կաճարավան է, ինչպես նաև՝ «20 Steps Productions» ընկերությունը:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անիմացիայի ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 6-ից 8-ը՝ առցանց ռեժիմում: Միջազգային ժյուրին հաղթողներին բացահայտել է 28 անիմացիոն նախագծերից՝ 4 կատեգորիայում: