Վրացական լիմոնի, կիվիի, խաղողի, չրեղենի, մրգի և այլ արտադրանքի վրա Թուրքիայում վերացվել են հաստատված քվոտաները
Վրացական լիմոնի, կիվիի, խաղողի, չրեղենի, մրգի և այլ արտադրանքի վրա Թուրքիայում վերացվել են հաստատված քվոտաները

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, Թուրքիայի մայրաքաղաքում կայացել է վրացական և թուրքական կողմերի միջև բանակցությունների վերջին փուլը, որի շրջանակներում Վրաստանը և Թուրքիան պայմանավորվել են ընդլայնել ազատ առևտրի մասին գոյություն ունեցող համաձայնությունը:

Վրաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, իսկ թուրքական կողմը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչը:

Նախարարության փոխանցմամբ, համաձայնության շրջանակներում վերացվել են՝ վրացական լիմոնի, կիվիի, խաղողի, չրեղենի, մրգի և բանջարեղենի պահածոների և հյութերի, սննդի բաղադրամիջոցների վրա հաստատված քվոտաները: Բացի այդ ավելացել են քվոտան այնպիսի արտադրանքի վրա, ինչպիսին է՝ մեղրը, որի վրա պահանարկը Թուրքիայում մեծ է:

«Բանակցությունների շնորհիվ վրացական բիզնեսին հնարավորություն է տրվում 20 տոկոսով ավելացնել իր արտադրանքի  արտահանումը Թուրքիայի հանրապետություն»,-հայտարարել է Քումսիշվիլին բանակցությունների ավարտից հետո:

Նախարարության լրատվությամբ երկու երկրների նախարարները քննարկել են նաև երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: