«Վրացական Լեգիոնը» հայտարարել է, որ լքում է ՈՒկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադը
«Վրացական Լեգիոնը» հայտարարել է, որ լքում է ՈՒկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադը: Լրատվությունն այս մասին վրացական մամուլը տարածում է «Վրացական Լեգիոնի» ֆեյսբուքյան էջին հենվելով:
«Վրացական Լեգիոնի» ֆեյսբուքյան էջում ասված է, որ որոշումը ընդունվել է դեկտեմբերի 20-ին և դրա պատճառը հրամանատարների անօրեն որոշումներն են:
«Հրամանատար Ալեքսեյ Միաստրենկոյի և նրա շրջապատի ոչիրավասու և անօրեն հրամանների պատճառով, «Վրացական Լեգիոնը» լրիվ կազմով լքել է ՈՒկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադի կազմը: 2017 թվականի դեկտեմբերի 16-ին իրականացրած հատուկ գործողության մասին, որի ընթացքում վիրավորվել է «Վրացական Լեգիոնի» 11 զինվոր, կխոսենք մոտակա օրերին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, բրիգադի ղեկավարությունը սպառնում է վիրավորներին, եթե նրանք կբարձրաձայնեն օպերացիայի մանրամասները, ապա կարտաքսվեն երկրից:
Հիշեցնենք, «Վրացական Լեգիոնը» հիմնվել է 2014 թվականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan