«Վրացական լեգեոնի» տեղեկություններով՝ Դոնեցկի ուղղությամբ հարձակողական գործողության ընթացքում զոհվել է լեգեոնի երկու մարտիկ
«Վրացական լեգեոնի» երկու մարտիկ՝ Ռամազ Փետելավան և Բեքա Լոմաշվիլին զոհվել են Դոնեցկի ուղղությամբ հարձակողական գործողության ժամանակ։
Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայում մարտիկների «Վրացական լեգեոնը»։
«Վիրավորվել է ինը մարտիկ, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Վրացական լեգեոնն իր ցավակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին։ Փառք հերոսներին»,- գրված է սոցցանցում «Վրացական լեգեոնի» էջում։