Վրացական կողմի օգնությամբ, վրացի աշակերտների հետ միասին, հայ երեխաներն ԱՄՆ-ից կվերադառնան Հայաստան
ԱՄՆ-ի և Վրաստանի կառավարության համատեղ աշխատանքի շնորհիվ, ԱՄՆ-ից հատուկ չվերթով կփոխադրեն նաև Հայաստանի քաղաքացի դպրոցի աշակերտներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Գախարիայի փոխանցմամբ, խոսքը 35 անչափահասի մասին է:
«Մենք համագործակցեցինք մեր հայ գործընկերների հետ, նրանց կողմից եղել է խնդրանք և այս չվերթով մենք Ամերիկայից Վրաստան կտեղափոխենք նաև Հայաստանի քաղաքացի 35 երեխայի,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի աշակերտի Վրաստանի կտեղափոխեն հատուկ չվերթով: