Վրացական Կարմիր խաչի թիմերը մոբիլիզացված են՝ աջակցելու արտակարգ ծառայություններին և աղետից տուժածներին
Վրացական Կարմիր խաչի թիմերը մոբիլիզացված են՝ աջակցելու արտակարգ ծառայություններին և աղետից տուժածներին

Վրացական Կարմիր խաչի թիմերը մոբիլիզացված են՝ աջակցելու արտակարգ ծառայություններին և աղետից տուժածներին։ Այս մասին ասված է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եվրոպական գրասենյակի հայտարարության մեջ։

«Արեւելյան Վրաստանի Շովի շրջանում սողանքի հետեւանքով տասնյակ մարդիկ են կորել, մի քանիսը մահացել են։ Ավերված են ճանապարհներ և կամուրջներ: Վրացական Կարմիր խաչի խմբերը մոբիլիզացված են՝ ԱԻ ծառայություններին և տուժածներին առաջին բուժօգնությամբ, ջրով և այլ անհրաժեշտ պարագաներով աջակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։