Ընթացիկ տարվա հունվարի-փետրվարին Վրաստանից աշխարհի 32 երկիր արտահանվել է 12,2 մլն շիշ (0,75լ) գինի, որը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 13 տոկոսով: Այս մասին տեղեկություն է տարածում Գինու ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով, արտահանված գինու արժեքը կազմում է 30մլ դոլլար, որը 2018 թվականի նույն տվյալներից ավել է 21 տոկոսով:
Վրացական գինու փոխադրումները ավելացած է ինչպես Ամերիկայի, այնպես էլ Ասիայի, Եվրոպայի և ավանդական շուկաների ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, Լեհաստանի շուկան, որը արտահանող երկրների ցուցակում հինգերորդ տեղից տեղափոխվել է 3-րդ հորիզոնական:
Արտահանումն ավելացած է վրացակա գինու ռազմավարական շուկաներում. Լեհաստան`42 տոկոս (628 022), Չինաստան` 7 տոկոս (600 783) եւ ԱՄՆ`1032 տոկոս (128 145), Լիտվա` 75 տոկոս (104 616), Ֆրանսիա` 24 տոկոս (17 406), Շվեդիա`313 տոկոս (9 հազար), Բուլղարիա` 6 տոկոս (4 500), ավանդական շուկաներ եւ Ասիայի ուղղությամբ. Ռուսաստան` 17 տոկոս (8 688 854), Բելառուս` 1389 տոկոս (80 394), Ադրբեջան` 8 տոկոս (8 814), Մոնղոլիա ` 189 (66 012) եւ այլն:
Գործակալության տեղեկությամբ, արտահանվող երկրնեի հնգյակն է. Ռուսաստան (8 688 854 շիշ), Ուկրաինա (976 482), Լեհաստան (628 022), Չինաստան (600 783) եւ Ղազախստան (346 152):