Վրացական գինին ներկայացված է Չինաստանի միջազգային ցուցահանդեսին
Վրացական գինին ներկայացված է Չինաստանի միջազգային ցուցահանդեսին

Չինաստանի Չենդու քաղաքում մարտի 21-23-ին անցկացվում է Գինու և սննդի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում է վրացական գինի արտադրող 27 ընկերություն: Տեղեկությունն այս մասին տարածում է Գինու ազգային գործակալությունը:

Գինու ազային գործակալության նախաձեռնությամբ և աջակցությամբ, վրացական գինի արտադրող ընկերություններն արդեն հինգերորդ տարին է մասնակցում են ցուցահանդեսին, որն անցկացվում է 1955 թվականից և աշխարհի տարբեր երկրներից ամեն տարի ներկա են գինի արտադրող հազարավոր ընկերություններ և մինչև միլիոն այցելուներ:

Նախորդ տարիների նման, վրացական գինի արտադրող ընկերությունների համար ցուցահանդեսն այս տարի ևս տվել է կոնկրետ արդյունքներ. Կնքվել են նոր արտահանումային պայմանագրեր, բանակցություններ են սկսվել պոտենցիալ ներդրողների հետ:

Չինաստանը վրացական գինու ռազմավարական շուկաներից մեկն է և մտնում է վրացական գինի արտահանող երկրների հնգյակում: