Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված GALICJA VITIS – 2018 գինու միջազգային մրցույթին վրացական գինիները ստացել են ամենաբարձր պարգևներ՝ 2 գավաթ և 9 ոսկե մեդալ:
Գինու ազգային գործակալության աջակցությամբ, մրցույթին ներկայացված էր վրացական գինի արտադրող 5 ընկերության 18 տիպի վրացական գինի:
Նշված մրցույթն անցկացվում է վազի և գինու միջազգային կազմակերպության (OIV) հովանու ներքո: Մրցատյանի կազմում էր Գինու ազգային գործակալության մարկետինգի և հասարակության հետ կապերի վարչության ղեկավարի տեղակալ Թամթա Ղվելաիձեն: Ինչպես նա նշել է, «GALICJA VITIS» մրցույթը Լեհաստանում ամենահեղինակավոր և մասշտաբային միջոցառումներից է համարվում:
Մրցույթին ներկայացված էր աշխարհի 10 երկրի շուրջ 400 տեսակի գինի:
Մրցույթի կազմակերպիչն է Լեհաստանի խաղողա-գինեգործության GALICJA VITIS հիմնադրամը, որի հետ Վրաստանի Գինու ազգային գործակալությունը 2016 թվականին կնքել էր փոխգործակցության հուշագիր: