Վրացական գինին ինձ համար հայտնագործություն է. Էնդրյու Ջեֆորդ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող գինու և ոգելիչ խմիչքների միջազգային ցուցահանդեսին (VinExpo Paris) մասնակցել են նաև վրացական գինեգործները:
Գինու ազգային գործակալության նախագահ, Լևան Մեխուզլայի հայտարարությամբ, վրացական գինիները նման ցուցահանդեսներին ներկայացնելը շատ կարևոր է նոր առևտրային գործընկերներ գտնելու և շուկաների բազմազանեցման համար:
«Գինու ազգային գործակալությունը շարունակում է աջակցել մասնավոր հատվածին, որպեսզի վրացական գինին ներկայացված լինի աշխարհի խոշոր ցուցահանդեսներին, ինչը եզակի հնարավորություն է բարձրացնելու վրացական գինիների ճանաչողականությունը: VinExpo-ին ավանդաբար մասնակցում են գինու մասնագետները, ներմուծողները և լրատվամիջոցների ներկայացուցիչները աշխարհի բազմաթիվ երկրներից: Վրաստանը այս ցուցահանդեսին մասնակցում է 2015 թվականից»,- ասել է Լևան Մեխուզլան:
Ըստ Վրաստանի գինու ազգային գործակալության, ցուցահանդեսի շրջանակներում վրացական գինու մաստերկլաս է անց կացրել հայտնի բրիտանացի գրող ՝ Էնդրյու Ջեֆորդ:
«30 տարի է ինչ գործում եմ գինեգործության ոլորտում: 8000 տարվա պատմություն ունեցող վրացական գինու հետ ծանոթացել եմ վեց տարի առաջ, և դա ինձ համար հայտնագործություն էր: Հիանալի էր, ինչպես ավանդական, այնպես էլ դասական մեթոդով պատրաստված գինին: «Քվեվրիի» գինին մշտապես նորություն է, տարբերվող, բազմազան, եզակի, որը չես կարող համտեսել որևէ տեղ: Ես ուրախ եմ, որ այսօր առիթ ունեցա համտեսել և մյուսներին ներկայացնել վրացական գինու յուրահատուկ համը»,- ասել է Էնդրյու Ջեֆորդը:
Շնորհանդեսը կազմակերպվել է գինու ազգային գործակալության և «վրացական գինիների» միության կողմից: