Վրացական գինին համաշխարհային քաղաքակրթության մասն է և ճապոնացիները գիտեն նրա արժեքը. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակներում, աշխատանքային ճաշին հյուրընկալել է զբոսաշրջության և գինու ոլորտների ներկայացուցիչներին:
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության լրատվությամբ, առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներին Զուրաբիշվիլին ծանոթացրել է Վրաստանի զբոսաշրջային ներուժի հետ և խոսել վրացական գինու պատմության և յուրահատկության մասին:
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանը հին քաղաքակրթության երկիր է, առանձնանում է իր բազմազանությամբ, գրավիչ է զբոսաշրջիկների համար իր ավանդական և ժամանակակից մշակույթով, բացառիկ խոհանոցի բազմազանությամբ և վրացական գինով, որն առանձնանում է աշխարհում:
Գինու փորձագետ, Կենինի Օօհաշին, ով ներկա էր նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ճապոնիան հետաքրքրված է իր շուկան հարստացնել վրացական գինով:
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ճաշին գտնվող անձանց նախագահը փոխանցել է Վրաստանի զբոսաշրջային վայրերը պատկերող լրատվական պաստառներ և հյուրասիրել է վրացական ուտեստներով և գինով: