Վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը Ամստերդամի և Թել-Ավիվի ուղղությամբ կիրականացնի հատուկ չվերթներ
Ընթացիկ տարվա հունիսին վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը Ամստերդամի և Թել-Ավիվի ուղղությամբ կկատարի հատուկ չվերթներ:
Ավիաընկերությունը Ամստերդամի ուղղությամբ չարտերային չվերթներն իրականացնելու է հետևյալ չվացուցակով.
- Հունիսի 8, Թբիլիսի – Ամստերդամ – Թբիլիսի (մեկնման ժամանակը 10:00, ժամանման ժամանակը 20:30)
- Հունիսի 15, Թբիլիսի – Ամստերդամ – Թբիլիսի (մեկնման ժամանակը 10:00, ժամանման ժամանակը 20:30)
- Հունիսի 27, Թբիլիսի – Ամստերդամ – Թբիլիսի (մեկնման ժամանակը 10:00, ժամանման ժամանակը 20:30):
Թել-Ավիվի ուղղությամբ չարտերային չվերթները կիրականացվեն հետևյալ չվացուցակով
- Հունիսի 4, Թբիլիսի – Թել Ավիվ – Թբիլիսի (մեկնման ժամանակը 09:25, ժամանման ժամանակը 16:10)
- Հունիսի 11, Թբիլիսի – Թել Ավիվ – Թբիլիսի (մեկնման ժամանակը 09:25, ժամանման ժամանակը 16:10)
- Հունիսի 21, Թբիլիսի – Թել Ավիվ – Թբիլիսի (մեկնելու ժամանակը 09:25, ժամանման ժամանակը 16:10)
- Հունիսի 25, Թբիլիսի – Թել Ավիվ – Թբիլիսի (մեկնման ժամանակը 09:10, ժամանման ժամանակը 15:15:
Չվերթները կիրականացվեն Boeing B737 և Embraer ERJ190 տիպի օդանավերով, առողջապահության գերատեսչությունների հետ համաձայնեցված հատուկ հանձնարարականների պաշտպանությամբ: