«Վրացական երկաթուղու» գլխավոր տնօրենը երկաթուղու վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է Անկարայում միջին միջանցքի հնարավորությունները
«Վրացական երկաթուղու» պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ, մասնակցել է Անդրկասպյան միջազգային տարանցիկ երթուղու Middle Corridor-ի աշխատանքային հանդիպմանը։ Այդ մասին տեղեկություն է տարածում «Վրացական երկաթուղին»։
«Կողմերի միջև հանդիպումը կայացել է Թուրքիայի մայրաքաղաքում։ Վրացական երկաթուղու հետ հանդիպումներին մասնակցել են Թուրքիայի, Ղազախստանի և Ադրբեջանի երկաթուղային և ծովային/նավային ընկերությունների ղեկավարները։ Հանդիպումը բացել է Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայլօղլուն։ Նախարարն ընդգծել է, որ ելնելով աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակից, Չինաստանն ու Եվրոպան կապող միջին միջանցքի պահանջարկը բավականին մեծ է։ Նա Անդրկասպյան միջազգային տարանցիկ երթուղու (TMTM) կողմերին կոչ է արել համակարգված աշխատել և լիակատար Թուրքիայի կողմից աջակցություն է հայտնել աճող ծավալների անխափան սպասարկման համար», – ասվում է «Վրացական երկաթուղու» հայտարարության մեջ։
Բանակցությունների արդյունքում կողմերը հաստատել են 2022 թվականի գործողությունների ծրագիրը։