Վրացական երկաթուղիների տեղեկություններով՝ վատ եղանակի պատճառով տարբեր վայրերում կանգնեցված մարդատար գնացքները վերսկսել են իրենց շարժը
Վրացական երկաթուղիների տեղեկություններով՝ մարդատար գնացքները վերսկսել են իրենց շարժը։
«Հարգելի ուղևորներ, այս պահին բոլոր չվերթերը վերսկսել են երթևեկությունը»,- հայտարարել են Վրաստանի երկաթուղիներից։
Ավելի վաղ «Վրացական երկաթուղիներ»-ը հայտնել էր, որ Արեւմտյան Վրաստանում վատ եղանակի պատճառով տարբեր վայրերում կանգնեցվել են մարդատար գնացքները։ Նրանց տվյալներով՝ եղանակային վատ պայմանները տարբեր խնդիրներ են ստեղծել երկաթուղում։ Լեռնանցքի հատվածում անջատվել են ենթակայանները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիա չի մատակարարվել երկաթուղային կոնտակտային ցանցին։