Վրացական երկաթուղիների նախագահությամբ Ղազախստանում կայացել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու աշխատանքային հանդիպումը
Վրացական երկաթուղիների նախագահությամբ կայացել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) ընդհանուր ժողովի հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի երկաթուղիները։
Նրանց տվյալներով՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ռումինիայի երկաթուղային և ծովային ընկերությունների ներկայացուցիչները հավաքվել են Ղազախստանի Ակտաու նավահանգստային քաղաքում։
«Կողմերը քննարկել են հետևյալ հարցերը՝ 2023 թվականի ութ ամիսների արդյունքները և նոր աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում իրականացվող փոխադրումների ընթացքում բացահայտված մարտահրավերները,
Միջին միջանցքում բեռնափոխադրման պայմանները օպտիմալացնելու նպատակով, կոնտեյներային բլոկ գնացքների փոխադրում կազմակերպելիս, կողմերի միջև փոխադարձ համագործակցության փաստաթուղթ, որում կգրվեն բեռնափոխադրումների պայմանների վերաբերյալ կողմերի պարտավորությունները,
Համաձայնագիր Կասպից ծովի նավահանգիստների (Ակտաու, Բաքու, Ալիատի) միջև ուղիղ միջազգային երկաթուղային և ծովային հաղորդակցություններով բեռնափոխադրումների կազմակերպման մասին, որն ապահովում է Կասպից ծովում նավերի շահագործման կայունությունը,
Բեռնարկղերի գտնվելու վայրի մասին տեղեկատվության ստացման և փոխանակման գործընթացների ավտոմատացում և թվայնացու»,- նշվում է «Վրացական երկաթուղիների» տեղեկատվության մեջ։