«Վրացական երկաթուղիները» լրացուցիչ երթուղիներ են նախատեսում դեպի Բաթումի
«Վրացական երկաթուղիները» լրացուցիչ երթուղիներ են նախատեսում դեպի Բաթումի

«Վրացական երկաթուղիները» լրացուցիչ երթուղիներ են նախատեսում դեպի Բաթումի, որոնք կիրականացվեն հուլիսի 1-ից հուլիսի 31-ը։

«Վրացական երկաթուղի» ՓԲԸ-ի տվյալներով՝ Թբիլիսիից Բաթումի գնացքը կմեկնի ժամը 06:30-ին, իսկ Բաթումիից մայրաքաղաք՝ 14:30-ին:

«Տոմսերը կարելի է ձեռք բերել մեր կայքէջի միջոցով՝ https://ticket.railway.ge, նաեւ՝ արագ վճարման սարքերով, Վրացական երկաթուղիների դրամարկղերում, Վրացական երկաթուղիների գործընկեր ընկերությունների միջոցով»,- հայտնել են Վրաստանի երկաթուղիներից։