«Վրացական երկաթուղիները» լրացուցիչ երթուղիներ են նախատեսում դեպի Բաթումի
«Վրացական երկաթուղիները» լրացուցիչ երթուղիներ են նախատեսում դեպի Բաթումի

«Վրացական երկաթուղիները» լրացուցիչ երթուղիներ են նախատեսում դեպի Բաթումի: «Վրացական երկաթուղի» ՓԲԸ-ի տվյալներով՝ Թբիլիսիից ցերեկային երթուղիներ կիրականացվեն հունիսի 14-ից սեպտեմբերի 15-ը՝ ժամը 10:25-ը, իսկ Բաթումիից Թբիլիսի՝ ժամը 17:15-ին։

Նաև ավելացվում են գիշերային երթուղիներ: «Վրացական երկաթուղիներ»-ից հայտնում են, որ հունիսի 16-ից սեպտեմբերի 15-ը Թբիլիսիից Բաթումի գնացքը կմեկնի ժամը 00:35-ին, իսկ Բաթումիից Թբիլիսի՝ 00:45-ին:

Երկաթուղուց հայտնում են, որ տոմսերը կարելի է ձեռք բերել նշված կայքէջում, ինչպես նաև արագ վճարման սարքերի միջոցով, Վրացական երկաթուղու տոմսարկղերում և Վրացական երկաթուղու գործընկեր ընկերությունների միջոցով։