Վրացական երկաթուղիները հունվարի 9-ից կվերսկսեն մի քանի չվերթներ դեպի արևմուտք

20:32, 05.01.2026

Վրացական երկաթուղիները հունվարի 9-ից կվերսկսեն մի քանի չվերթներ դեպի արևմուտք, հայտարարել է Վրացական երկաթուղիները։

«Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք, որ այս տարվա հունվարի 9-ից կվերսկսվեն հետևյալ չվերթները՝ № 870/869 Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի, № 874/873 Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի, № 854/853 Թբիլիսի-Օզուրգետի-Թբիլիսի։

Այստեղ ցանկանում ենք պարզաբանել, որ չեղարկված չվերթների տոմսերի գները ուղևորներին ամբողջությամբ կվերադարձվեն», – ասվում է երկաթուղու կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ