«Վրացական երկաթուղիները» ապրիլի 18-ին և 19-ին ավելացնում են Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով չվերթները
«Վրացական երկաթուղիները» ապրիլի 18-ին և 19-ին ավելացնում են Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով չվերթներ: «Վրացական երկաթուղիները» այս մասին տեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերում:
Նրանց խոսքով լրացուցիչ չվերթները նախատեսված են Սուրբ Զատկի տոնի համար։
«Զատկի տոնի կապակցությամբ «Վրացական երկաթուղիներ»-ը ապրիլի 18-ին և 19-ին ավելացնում է Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով չվերթները»։
Թբիլիսի-Բաթումի
Մեկնումը՝ 10:35
Ժամանում՝ 16:10
Բաթումի-Թբիլիսի
Մեկնումը՝ 18:30
Ժամանում՝ 23:47
Տոմսերը կարելի է ձեռք բերել մեր կայքի, արագ վճարման սարքերի, «Վրացական երկաթուղիներ»-ի տոմսարկղերում և «Վրացական երկաթուղիներ»-ի գործընկեր ընկերությունների միջոցով», – գրում է «Վրացական երկաթուղիներ»-ը։