Վրացական երկաթուղին Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին առաջարկում է անվճար ուղևորվել երկրի տարածքով ցանկացած չվերթով
«Վրաստանի երկաթուղու» որոշմամբ՝ Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր այժմ գտնվում են Վրաստանում և ընթացիկ իրադարձությունների պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք, Վրաստանով անվճար կկարողանան ուղևորվել ցանկացած երթուղիով։
«Եթե ձեզ անհրաժեշտ է, ապա պետք է գնաք «Վրացական երկաթուղու» ցանկացած տոմսարկղ՝ տոմս ստանալու և Ուկրաինայի քաղաքացու հավաստող անձնագիր ներկայացնելու համար։ Մաղթում ենք նրանց խաղաղություն և խաղաղ ճանապարհորդություն»,- հայտնել են Վրաստանի երկաթուղուց։