Վրացական երկաթուղին ավելացնում է երկու երթուղի Բաթումիի ուղղությամբ
Վրացական երկաթուղին ավելացնում է երկու երթուղի Բաթումիի ուղղությամբ

Ուղևորահոսքի ավելացման պատճառով վրացական երկաթուղին մարտի 20-ին և 21-ին երկու երթուղի կավելացնի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ: Տեղեկատվությունը տարածում է վրացական երկաթուղին:

«Լրացուցիչ գնացքը Թբիլիսիից Բաթումի կմեկնի շաբաթ առավոտյան, իսկ կիրակի օրը կվերադառնա Թբիլիսի: Տե՛ս ստորև բերված ժամանակացույցը. Ահա մի քանի առաջարկներ Covid19-ի համար. Ուղևորները վագոնի մուտքի մոտ կջերմաչափվեն, և գնացք բարձրանալուն պես նրանք պետք է անցնեն ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով և ախտահանեն ձեռքերը: Ձեռքի դիսպենսերները կտեղադրվեն բոլոր վագոններում:

Ուղևորների համար կարևոր է նախապես իմանալ, որ վիրուսին բնորոշ ախտանիշներ ունենալու դեպքում նրանք չպետք է ուղևորվեն: Շնչադիմակ չունեցող ուղևորներին թույլ չեն տա նստել գնացք, և նրանք ճանապարհի ընթացքում իրավունք չեն ունենա հանել շնչադիմակը: «Վրաստանի երկաթուղին» կոչ է անում ուղևորներին հետևել վերը նշված բոլոր հանձնարարականներին», – ասված է երկաթուղու տարածած հայտարարության մեջ: