«Վրացական երկաթուղի». Մեր ներգրավվածությամբ էլ ավելի է մեծացել տրանսպորտային կապը Եվրոպայի և Ասիայի միջև
2022 թվականի ապրիլին երկու նոր նավ կսկսի գործել Բաքու-Թուրքմենբաշ-Բաքու ուղղությամբ, հայտնում է «Վրացական երկաթուղին»։ Նրանց խոսքով՝ երկու նավերն էլ սպասարկելու են կոնտեյներային բեռնափոխադրումներին։
«Նավերի քանակի հետ մեկտեղ կկրկնապատկվի նաեւ շաբաթական երթուղիների թիվը, եթե, իհարկե, Կասպից ծովի եղանակի կանխատեսումը դրա համար նախադրյալ ստեղծի։ Փոխադրումները համատեղ իրականացնում են GR Logistics and Terminals-ը՝ վրացական երկաթուղու դուստր ձեռնարկությունը, թուրքական Pacific Eurasia Logistics ընկերությունը, ադրբեջանական ADY Conteiner ընկերությունը, «Թուրքմենական տրանսպորտի և լոգիստիկ կենտրոնը», ուզբեկական ընկերությունը և Ղրղզստանի երկաթուղային օպերատորը։
Հատկանշական է, որ այս երթուղով առաջին նավը գործում է 2019 թվականի ապրիլից և այս պահին տեղափոխել է 17500 կոնտեյներ։ Կասպից ծովում այս միության ամրապնդումը ծառայում է երկրների միջև կոնտեյներային փոխադրումների աճող պահանջարկի բավարարմանը։
2021 թվականին, 2020 թվականի համեմատ, երթուղու բեռնափոխադրումների ծավալն աճել է 101%-ով, որում կարևոր դեր է խաղում վերը նշված օպերատորներից և անդամներից յուրաքանչյուրը։ Երթուղու զարգացման համար տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ և բերվեցին այն արդյունքները, որոնք այսօր տեսանելի են։ Փոխադրման ժամանակի առումով լավագույն ցուցանիշը գրանցվել է 2021 թվականի մայիսին, երբ Թուրքիայից Ղրղզստան փոխադրման ժամանակը 18 օր էր, սակայն Վրացական երկաթուղին շարունակում է ակտիվորեն աշխատել՝ արդյունքը բարելավելու և բեռնափոխադրումների ժամանակը մինչև 12 օր կրճատելու համար»,- նշված է Վրաստանի երկաթուղու տեղեկության մեջ: