«Վրացական երազանքում» խորհրդակցություներ են ընթանում խորհրդարանական պաշտոնների վերաբերյալ
«Վրացական երազանքում» խորհրդակցություներ են ընթանում խորհրդարանական պաշտոնների վերաբերյալ

«Վրացական երազանքում» խորհրդակցություներ են ընթանում 10-րդ գումարման խորհրարանում պաշտոնների վերաբերյալ:

Վրաստանի Առաջին ալիքին փոխանցմամբ, իշխող թիմում քննարկում է ընթանում փոխխոսնակի և կոմիտեների նախագահության թեկնածուների հետ կապված:

Ինչպես լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» անդամ Գիվի Միքանաձեն, կադրային փոփոխությունները մինչև վերջ չեն քննարկվել:

«Լրացուցիչ խորհրդակցությունները դեռևս շարունակվում են: Համապատասխանաբար, վաղը, երբ խորհրդարանի օրինականությունը ճանաչվի, օրվա ընթացքում հասարակությանը հայտնի կդառնա, ով ինչ պաշտոն կզբաղեցնի»,- հայտարարել է Միքանաձեն: