«Վրացական երազանքն» արդեն ունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 76 մանդատ, ունենք հաստատված սպասելիքներ, որ մանդատները կդառնան 92. Իրակլի Կոբախիձե

12:12, 01.11.2020

«Վրացական երազանքն» արդեն ունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 76 մանդատ, ունենք հաստատված սպասելիքներ, որ մանդատները կդառնան 92,- այս մասին «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է այսօր կայացած ճեպարզրույցի ժամանակ:

Նրա խոսքով, հաշված տվյալների համաձայն, «Վրացական երազանքն» արդեն ունի 76 մանդատ, ինչը նշանակում է, որ «Վրացական երազանքը» առաջին փուլում ձեռք է բերել համոզիչ մեծամասնություն:

«Արդեն հաշվել են ավելի քան 7 հազար տեղամասերի տվյալներ: Այս տվյալների համաձայն, «Վրացական երազանքի» արդյունքն այս փուլում կազմում է 48,36 տոկոս: Սա նշանակում է, որ համամասնական ընտրակարգով, բացառությամբ այն կուսակցությունների, որոնք չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, «Վրացական երազանքի» արդյունքը կլիներ 52 տոկոս, միայն համամասնական ընտրակարգով, ինչը ուշագրավ է: Ինչ վերաբերում է բանաձևին, համամասնական ընտրակարգով, այս տվյալներով որը հրապարակված է ԿԸՀ-ի կայքում, դրանք ավելի քան երեք հազար տեղամասերի տվյալներ են, որոնք դժվար թե փոխվեն, «Վրացական երազանքը» ստացել է 62 մանդատ:

Բացի այդ, հաշված է արդեն մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների տվյալները և այս տվյալներով արդեն կարելի է ասել, որ մեծամասնական ընտրություններում վճռականորեն հաղթել են առնվազն 24 թեկնածու: Այլ դեպքերում հաշվարկը շարունակվում է: Կան դեպքեր, երբ երկրորդ փուլն արդեն երաշխավորված է, սակայն կան դեպքեր, երբ հնարավոր է ընտրություններն ավարտել առաջին փուլում: Պարզ թվաբանությամբ մենք կարող ենք պարզել, որ «Վրացական երազանքն» ունի հաշվարկված տվյալներով արդեն երաշխավորված 76 տեղ: Սա նշանակում է, որ «Վրացական երազանքն» առաջին փուլում արդեն համոզիչ մեծամասնություն է ստացել, ուստի, «Վրացական երազանքը» Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը գումարելուն պես, կազմելու է միակուսակցական կառավարություն: Մնացել է 16 չբաշխված մանդատ, և տեսնում եք, որ այդ մանդատները պատկանում են Վրացական երազանքին: Մենք վստահ ենք բոլոր 16 ընտրատարածքներում համոզիչ հաղթանակի մեջ: Մեր ողջամիտ սպասումն այն է, որ «Վրացական երազանքի» տեղերի քանակը խորհրդարանում կավելանա ՝ դառնալով 92: Սա գործնականում երաշխավորված է»,- հայտարարել է Կոբախիձեն:

Նմանատիպ