«Վրացական երազանքին» խորհուրդ եմ տալիս ժամանակին ուշքի գալ, մազերից քաշելով դուրս կհանեմ Կոբախիձեին. Նոնա Մամուլաշվիլի
«Վրացական երազանքին» խորհուրդ եմ տալիս ժամանակին ուշքի գալ, մազերից քաշելով դուրս կհանեմ Կոբախիձեին. Նոնա Մամուլաշվիլի

Երեկ «Վրացական երազանքը» պաշտոնապես պատերազմ հայտարարեց Վրաստանի բնակչությանը։ Վրացական երազանքը խլել է վրաց ժողովրդի ապագան, իսկ Պուտինը հաղթել է,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Նոնա Մամուլաշվիլին։

Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդը ցանկանում է, որ այս ամենը փոխվի։

«Մենք տեսնում ենք, որ «Վրացական երազանքը» չի պատրաստվում հեռանալ և պատրաստվում է յուրացնել իշխանությունը, ուստի մենք կօգտագործենք բոլոր խաղաղ մեթոդները՝ այդ մարդկանց այստեղից հեռացնելու և առաջին թռիչքով Պուտինին վերադարձնելու համար։ Լինելու են բացարձակապես բոլոր մեթոդները, այդ թվում՝ հանրահավաքները, այս իշխանությանը առավելագույն դիսկոմֆորտ ստեղծելու, նրանց ասելու, որ իրենց հեռանալու ժամանակն է։ Ասենք դա ընդվզում, թե հանրահավաք, կարծում եմ՝ նույն բանի մասին է խոսքը։ Ուստի, չնայած նրան, որ «Վրացական երազանքը» փորձում է ասել, որ մենք բռնի մեթոդներ ենք կիրառելու, մենք դրանք չենք կիրառելու, ես Կոբախիձեի մազերից կքաշեմ։ Ուստի «Վրացական երազանքին» խորհուրդ եմ տալիս ժամանակին ուշքի գալ ու որոշել, թե որ չվերթով են գնալու Մոսկվա, ուստի սպասում ենք։ Ինչպես ասել է Նիկա Մելիան, պայքարն անզիջում է լինելու, ուստի մենք կիրառելու ենք Սահմանադրությամբ թույլատրված բոլոր մեթոդները։ Այսօր նախատեսվում է հանրահավաք, որի մասին Նիկա Մելիան ինքը կհայտարարի»,- ասել է Մամուլաշվիլին։