«Վրացական երազանքի» թիմը միասնական է, ուժեղ և ոչ մի առճակատում չկա. Մամուկա Մդինարաձե
Բոլորն էլ հասկանում են այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն Բիձինա Իվանիշվիլիի ՝ կուսակցությունից և քաղաքականությունից հեռանալու կապակցությամբ: Մենք միմյանց հետ խնդիր չունեինք և շատ լավ կդիմադրենք այս մարտահրավերին,- այս մասին լրագրողներին ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով, շատ շահարկումներ են եղել Գիորգի Գախարիայի հնարավոր պաշտոնանկության և թիմում հակասությունների վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրականությանը:
«Նախորդ օրերի ընթացքում մենք տեսանք ամենամեծ շահարկումները: Մեծ ներողություն ձեր և ձեր գործընկերների մոտ, ուղղակի նրանք ստուդիայում պարզապես բամբասում էին, որ քանի որ Գախարիան չի մասնակցել քաղխորհրդի նիստին, ուստի դա ներկայացվել է որպես փաստարկ, ներքին հակասությունների վերաբերյալ, որը ես կարող եմ ասել, ամբողջ պատասխանատվությամբ, ցավոք հեռուստաընկերությունների, ցավոք արմատական կուսակցությունների համար և բարեբախտաբար մեզ համար, մեզ մոտ առճակատում չկա», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Ըստ նրա, Գիորգի Գախարիան նույնիսկ այսօր ներկա չէր քաղխորհրդին, և դրա պատճառը նրա մյուս հանդիպումն էր, և այսօրվա նիստում քննարկվելիք հարցը վարչապետի լրացուցիչ ներգրավվածություն չէր պահանջում: